Հաճախ տրվող հարցեր

Մուտք գործելու և գրանցման հետ կապված խնդիրներ

Ինչու՞ չեմ կարողանում մուտք գործել:
Այս սխալը կարող է ունենալ մի քանի պատճառներ: Առաջինը՝ համոզվե՛ք, որ Ձեր օգտատիրոջ անունը և գաղտնաբառը ճիշտ են: Եթե ճիշտ են, ապա կապվեք հարթակի տիրոջ հետ, որպեսզի համոզվեք, որ Ձեզ չեն արգելափակել: Հնարավոր է նաև, որ վեբ կայքի տերն ունի կարգավորման սխալ իր մասով, որը պետք է ուղղվի իր կողմից:
Վերև

Ինչու՞ է առհասարակ անհրաժեշտ գրանցվել:
Դրա անհրաժեշտությունը կարող է չլինել, հաղորդագրությունների տեղադրման համար գրանցման պահանջը դրվում է հարթակի ադմինիստրատորի կողմից: Այնուամենայնիվ, գրանցումը Ձեզ համար հասանելի կդարձնի հավելյալ հնարավորություններ, որոնք հասանելի չեն հյուրերի համար, ինչպես օրինակ՝ ավատարի նույնականացվող պատկերները, անձնական հաղորդագրությունները, էլ. փոստի ուղարկումը ծանոթ օգտատերերին, օգտատերերի խմբերին բաժանորդագրումը և այլն: Գրանցումը զբաղեցնում է միայն մի քանի րոպե, ուստի խորհուրդ ենք տալիս գրանցվել:
Վերև

Ինչու՞ եմ ես ավտոմատ կերպով դուրս գալիս համակարգից:
Եթե մուտք գործելիս չեք նշում Ավտոմատ մուտք դաշտն, ապա հարթակը Ձեզ կպահի համակարգում միայն նախադրված ժամանակի ընթացքում: Սա կանխում է Ձեր հաշվի օգտագործումն այլոց կողմից: Համակարգում մնալու համար մուտք գործելիս նշեք դաշտը: Դա խորհուրդ չի տրվում, եթե մուտք եք գործում հարթակ ընդհանուր համակարգչից, օրինակ՝ գրադարանում, ինտերնետ սրճարանում, համալսարանական համակարգչային սենյակում և այլն: Եթե այդ դաշտը տեսանելի չէ, ապա ադմինիստրատորը վերացրել է այդ հնարավորությունը:
Վերև

Ինչպե՞ս խուսափել առ ցանց օգտատերերի ցանկում իմ օգտատիրոջ անվան հայտնվելուց:
Օգտատիրոջ կառավարման Ձեր վահանակի վրա՝ «Հարթակի նախապատվություններ» ներքո կգտնեք Թաքցնել ձեր առ ցանց կարգավիճակը հնարավորությունը: Ակտիվացրեք այս հնարավորությունը Այո միջոցով և դուք տեսանելի կլինեք միայն ադմինիստրատորների, մոդերատորների և Ձեզ համար: Դուք կհամարվեք թաքնված օգտատեր:
Վերև

Ես կորցրել եմ իմ գաղտնաբառը:
Անհոգ եղե՛ք: Չնայած այն հնարավոր չէ վերականգնել, Դուք կարող եք հեշտությամբ սահմանել նորը: Գնացեք մուտքի էջ և սեղմեք Ես մոռացել եմ իմ գաղտնաբառը: Հետևեք հրահանգներին և շուտով կկարողանաք կրկին մուտք գործել:
Վերև

Ես գրանցվել եմ, սակայն չեմ կարողանում մուտք գործել:
Նախ ստուգեք Ձեր օգտատիրոջ անունը և գաղտնաբառը: Եթե դրանք ճիշտ են, ապա հնարավոր են մեկ կամ երկու տարբերակներ: Եթե միացված է COPPA (երեխաների առ ցանց գաղտնիության պահպանման ակտ) աջակցությունը և Դուք նշել եք, որ գրանցման ընթացքում եղել եք 13 տարեկանից փոքր, ապա պետք է հետևեք ստացված հրահանգներին: Որոշ հարթակներ նաև կպահանջեն նոր գրանցումներ ակտիվացման համար՝ կամ Ձեր կողմից կամ ադմինիստրատորի, որպեսզի կարողանաք մուտք գործել, այդ տեղեկություններն առկա էին գրանցման ընթացքում: Եթե Ձեզ ուղարկվել է էլ. նամակ, ապա հետևեք հրահանգներին: Եթե Դուք չեք ստացել էլ. նամակ, ապա հնարավոր է Դուք տրամադրել եք էլ. փոստի սխալ հասցե կամ էլ. նամակը կարող է գտնվել սփամ թղթապանակում: Եթե համոզված եք, որ Ձեր կողմից տրամադրված էլ. փոստի հասցեն ճիշտ է, ապա փորձեք կապվել ադմինիստրատորի հետ:
Վերև

Նախկինում ես գրանցված եմ եղել, սակայն այլևս չեմ կարողանում մուտք գործել:
Հնարավոր է, ադմինիստրատորը որևէ պատճառով ապաակտիվացրել կամ ջնջել է Ձեր հաշիվը: Բացի այդ, շատ հարթակներ պարբերաբար հեռացնում են այն օգտատերերին, ովքեր երկար ժամանակ չեն տեղադրել ոչինչ, որպեսզի կրճատեն տվյալների բազայի ծավալը: Եթե դա տեղի է ունեցել, փորձեք գրանցվել նորից և ավելի ակտիվ ներգրավվել քննարկումներում:
Վերև

Ի՞նչ է COPPA-ն
COPPA-ն կամ 1998թ. Երեխաների առ ցանց գաղտնիության պահպանման ակտը Միացյալ նահանգների օրենք է, որը պահանջում է այն վեբ կայքերից, որոնք կարող են մինչև 13 տարեկան երեխաներից հավաքել տեղեկություններ, ստանալ ծնողների գրավոր համաձայնությունը կամ խնամակալի հաստատումը որևէ այլ ձևով, որը թույլ կտա հավաքել անձնական տեղեկությունների մինչև 13 տարեկան երեխաներից: Եթե համոզված չեք, արդյո՞ք սա վերաբերվում է Ձեզ որպես գրանցման փորձ կատարող կամ այն վեբ կայքին, որի վրա փորձում եք գրանցվել, կապվեք իրավախորհրդատուի հետ օգնության համար: Խնդրում ենք հաշվի առնել, որ phpBB Group-ը չի կարող տրամադրել իրավական խորհրդատվություն և չի հանդիսանում որևէ տեսակի իրավական հարցերով միջնորդ, բացառությամբ ստորև նշվածի:
Վերև

Ինչու՞ չեմ կարողանում գրանցվել:
Վեբ կայքի տերը կարող է արգելափակած լինել Ձեր IP հասցեն կամ արգելած լինել Ձեր կողմից ընտրված օգտատիրոջ անունը: Վեբ կայքի տիրոջ կողմից կարող է նաև արգելված լինել գրանցումը՝ նոր այցելուների մուտքը կանխելու համար: Կապվեք հարթակի ադմինիստրատորի հետ օգնության համար:
Վերև

Ի՞նչ է անում «Ջնջել հարթակի բոլոր քուքիները» հրամանը:
«Ջնջել հարթակի բոլոր քուքիները» հրամանը ջնջում է phpBB կողմից ստեղծված քուքիները, որոնք պահպանում են Ձեր իսկությունը և մուտքը հարթակում: Այն նաև նախատեսում է այնպիսի գործառույթներ, ինչպիսիք են ընթերցման հետևումը, եթե դրանք միացվել են հարթակի տիրոջ կողմից: Եթե Դուք ունեք մուտքի կամ ելքի հետ կապված խնդիրներ, ապա հարթակի քուքիների ջնջումը կարող է օգնել:
Վերև

Օգտատիրոջ նախապատվությունները և կարգավորումները

Ինչպե՞ս փոխել իմ կարգավորումները:
Եթե Դուք գրանցված օգտատեր եք, ապա Ձեր բոլոր կարգավորումները պահպանվում են հարթակի տվյալների բազայում: Դրանք փոխելու համար, այցելեք Օգտատիրոջ կառավարման Ձեր վահանակը. դրա հղումը սովորաբար գտնվում է հարթակի էջի վերևի մասում: Այս համակարգը Ձեզ թույլ կտա փոխել Ձեր կարգավորումները և նախապատվությունները:
Վերև

Ժամը սխալ է:
Հնարավոր է, որ ցուցադրվող ժամը Ձեր ժամային գոտուց տարբեր գոտուց է: Եթե այդպես է, ապա այցելեք Օգտատիրոջ կառավարման Ձեր վահանակը և դրեք Ձեր ժամային գոտին, օրինակ՝ Լոնդոն, Փարիզ, Նյու Յորք, Սիդնեյ և այլն: Ուշադրություն դարձրեք, որ ժամային գոտին կարող են փոխել միայն գրանցված օգտատերերը: Եթե Դուք գրանցված չեք, ապա այժմ դրա ճիշտ ժամանակն է:
Վերև

Ես փոխել եմ ժամային գոտին, սակայն ժամը միևնույն է սխալ է
Եթե համոզված եք, որ ժամային գոտին և ամառային/ձմեռային ժամերը ճիշտ են, իսկ ժամը միևնույն է սխալ է, ապա սխալ է սերվերի ժամացույցում գրանցված ժամը: Խնդրում ենք դիմեք ադմինիստրատորին, որպեսզի լուծի խնդիրը:
Վերև

Իմ լեզուն չկա ցուցակում:
Կամ ադմինիստրատորը չի տեղադրել Ձեր լեզուն, կամ հարթակը որևէ մեկի կողմից չի թարգմանվել Ձեր լեզու: Փորձեք խնդրել հարթակի ադմինիստրատորին, որպեսզի նա հնարավորության դեպքում տեղադրի Ձեզ անհրաժեշտ լեզուն: Եթե լեզվի փաթեթը գոյություն չունի, ապա կարող եք ազատ ստեղծել նոր թարգմանություն: Ավելի շատ տեղեկություններ կարելի է գտնել phpBB վեբ կայքում (տեսե՛ք հղումը հարթակների էջերի ներքևում):
Վերև

Ինչպե՞ս տեղադրել նկար օգտատիրոջ անվան կողքին:
Հաղորդագրությունները դիտելիս օգտատիրոջ անվան հետ կարող են երևալ երկու պատկերներ: Դրանցից մեկը կարող է լինել դասի հետ կապված պատկեր՝ հիմնականում աստղերի, քառակուսիների կամ կետերի տեսքով, որոնք ցույց են տալիս, քանի հաղորդագրություններ եք Դուք տեղադրել կամ Ձեր կարգավիճակը հարթակում: Մեկ այլ՝ սովորաբար ավելի մեծ պատկեր է ավատարը, որը սովորաբար եզակի կամ անհատական է յուրաքանչյուր օգտատիրոջ համար: Ավատարների թույլատրումը և ավատարները հասանելի դարձնելու եղանակների ընտրությունը կախված են հարթակի ադմինիստրատորից: Եթե ավատարների օգտագործումն անհնար է, ապա կապվեք հարթակի ադմինիստրատորի հետ և հարցրեք պատճառների մասին:
Վերև

Ո՞րն է իմ դասը և ինչպե՞ս է այն փոխվում:
Ձեր անվան տակ հայտնվող դասերը ցույց են տալիս Ձեր կողմից տեղադրված հաղորդագրությունների թիվը կամ ցույց են տալիս որոշակի օգտատերերի, օրինակ՝ մոդերատորների և ադմինիստրատորների: Ընդհանրապես, Դուք չեք կարող անմիջապես փոխել որևէ հարթակի դասեր, քանի որ դրանք որոշվում են հարթակի ադմինիստրատորի կողմից: Խնդրում ենք չչարաշահել հարթակը միայն Ձեր դասը բարձրացնելու նպատակով անտեղի հաղորդագրություններ տեղադրելով: Հարթակների մեծամասնությունը չի հանդուրժի սա և մոդերատորը կամ ադմինիստրատորը պարզապես իջեցնեն Ձեր հաղորդագրությունների թիվը:
Վերև

Երբ սեղմում եմ օգտատիրոջ էլ. փոստի հղման վրա, այն պահանջու՞մ է մուտք գործել:
Ներկառուցված էլ. փոստի միջոցով այլ օգտատերերի էլ. նամակներ կարող են ուղարկել միայն գրանցված օգտատերերը, և միայն եթե ադմինիստրատորը նման հնարավորություն է տվել: Սա անհրաժեշտ է անանուն օգտատերերի կողմից էլ. փոստի համակարգի վնասակար օգտագործումը կանխելու համար:
Վերև

Հաղորդագրությունների տեղադրման հետ կապված խնդիրներ

Ինչպե՞ս բացել թեմա ֆորումում:
Ֆորումում նոր թեմա բացելու համար սեղմեք համապատասխան կոճակը ֆորումի կամ թեմայի էկրանների վրա: Նախքան հաղորդագրության տեղադրումը կարող է անհրաժեշտ լինել գրանցվել: Յուրաքանչյուր ֆորումում Ձեր թույլատրությունների ցանկը ներկայացված է ֆորումի և թեմայի էկրանների ներքևում: Օրինակ՝ Դուք կարող եք տեղադրել նոր թեմաներ, Դուք կարող եք քվեարկել հարցումներում և այլն:
Վերև

Ինչպե՞ս խմբագրել կամ ջնջել հաղորդագրությունները:
Եթե Դուք հարթակի ադմինիստրատորը կամ մոդերատորը չեք, ապա կարող եք խմբագրել կամ ջնջել միայն Ձեր հաղորդագրությունները: Դուք կարող եք խմբագրել հաղորդագրությունը սեղմելով համապատասխան հաղորդագրության խմբագրման կոճակը՝ երբեմն միայն մի քանի անգամ հաղորդագրության տեղադրումից հետո: Եթե որևէ մեկն արդեն արձագանքել է հաղորդագրությանը, թեմային վերադառնալիս Դուք կտեսնեք տեքստի փոքր հատված, որը ցույց է տալիս, քանի անգամ եք Դուք խմբագրել այն, ինչպես նաև ամսաթիվը և ժամը: Այն կերևա միայն եթե որևէ մեկն արձագանքել է հաղորդագրությանը, այն չի երևա, եթե հաղորդագրությունը խմբագրվել է մոդերատորի կամ ադմինիստրատորի կողմից, չնայած նրանք կարող են սեփական հայեցողությամբ թողնել նշում հաղորդագրության խմբագրման պատճառների մասին: Ուշադրություն դարձրեք, որ սովորական օգտատերերը չեն կարող ջնջել հաղորդագրությունները, եթե դրանց արդեն որևէ մեկն արձագանքել է:
Վերև

Ինչպե՞ս ավելացնել ստորագրություն հաղորդագրության տակ
Հաղորդագրությանը ստորագրություն ավելացնելու համար Դուք պետք է նախ ստեղծեք այն Օգտատիրոջ կառավարման Ձեր վահանակի միջոցով: Ստեղծելուց հետո Դուք կարող եք հաղորդագրության տեղադրման ձևում նշել Կցել ստորագրություն կետը Ձեր ստորագրությունն ավելացնելու համար: Դուք կարող եք նաև լռելյայն ավելացնել ստորագրություն Ձեր բոլոր հաղորդագրություններին՝ սեղմելով համապատասխան կոճակը Ձեր պրոֆիլում: Այդ դեպքում Դուք միևնույն է կարող եք կանխել ստորագրության տեղադրումն առանձին հաղորդագրությունների տակ՝ տեղադրման ձևում հանելով նշումը ստորագրության ավելացման կետում:
Վերև

Ինչպե՞ս ստեղծել հարցում:?
Նոր թեմա տեղադրելիս կամ թեմայի առաջին հաղորդագրությունը խմբագրելիս սեղմեք «Հարցման ստեղծում» կոճակը հաղորդագրությունների տեղադրման հիմնական ձևի ներքո, եթե սա Ձեզ տեսանելի չէ, ապա Դուք չունեք համապատասխան թույլատվություն հարցումների ստեղծման համար: Մուտքագրեք վերնագիրը և առնվազն երկու տարբերակներ համապատասխան դաշտերում, համոզվելով որ յուրաքանչյուր տարբերակ գտնվում է տեքստի հատվածի տարբեր տողերի վրա: Դուք կարող եք նաև սահմանել ընտրության ընթացքում օգտատերերի կողմից ընտրվելիք տարբերակների թիվը՝ «Օգտատերերի տարբերակները» ներքո, հարցման օրերի թիվը (0՝ անվերջ տևողության համար) և վերջապես օգտատերերի կողմից իրենց ընտրությունը փոփոխելու հնարավորությունը:
Վերև

Ինչու՞ հնարավոր չէ ավելացնել ավելի շատ տարբերակներ հարցման մեջ:
Հարցման տարբերակների թիվը սահմանափակվում է հարթակի ադմինիստրատորի կողմից: Եթե կարծում եք, որ Ձեր հարցման համար ավելի շատ տարբերակների կարիք կա, քան թույլատրվում է, կապվեք հարթակի ադմինիստրատորի հետ:
Վերև

Ինչպե՞ս խմբագրել կամ ջնջել հարցումը:
Ինչպես և հաղորդագրությունների դեպքում, հարցումները կարող են խմբագրվել միայն տեղադրողի, մոդերատորի կամ ադմինիստրատորի կողմից: Հարցումը խմբագրելու համար սեղմեք թեմայի առաջին հաղորդագրության խմբագրման կոճակը՝ այն մշտապես պարունակում է դրա հետ կապված հարցումը: Եթե որևէ մեկը դեռ չի քվեարկել, ապա օգտատերերը կարող են ջնջել հարցումը կամ խմբագրել հարցման ցանկացած տարբերակ: Սակայն եթե անդամները արդեն քվեարկել են, ապա այն կարող է խմբագրվել կամ ջնջվել միայն մոդերատորների և ադմինիստրատորների կողմից: Սա կանխում է հարցման ընթացքում դրա տարբերակներին փոփոխությունը:
Վերև

Ինչու՞ է անհասանելի ֆորումը:
Որոշ ֆորումներ կարող են հասանելի լինել միայն որոշակի օգտատերերի կամ խմբերի համար: Դիտելու, կարդալու, հաղորդագրություն տեղադրելու կամ որևէ այլ գործողություն կատարելու համար Ձեզ կարող է անհրաժեշտ լինել հատուկ թույլատվություն: Կապվեք մոդերատորի կամ հարթակի ադմինիստրատորի հետ հասանելիություն ստանալու համար:
Վերև

Ինչու՞ հնարավոր չէ կցել ֆայլեր
Կից ֆայլերի հետ կապված թույլատվությունները տրամադրվում են ըստ ֆորումների, խմբերի կամ օգտատերերի: Հարթակի ադմինիստրատորը կարող է արգելել ֆայլերի կցումը որոշակի ֆորումում, որտեղ Դուք հաղորդագրություն եք տեղադրում, կամ միգուցե կից ֆայլեր կարող են տեղադրել միայն որոշակի խմբեր: Կապվեք հարթակի ադմինիստրատորի հետ, եթե համոզված չեք, որոնք են կից փաստաթղթեր ավելացնելու անհնարինության պատճառները:
Վերև

Ինչու՞ եմ ես նախազգուշացվել:
Յուրաքանչյուր հարթակի ադմինիստրատոր ունի իր կանոնները կայքի համար: Եթե Դուք խախտել եք կանոնները, ապա կարող եք նախազգուշացվել: Ուշադրություն դարձրեք, որ դա հարթակի ադմինիստրատորի որոշումն է, և phpBB Group-ը որևէ կապ չունի տվյալ կայքի նախազգուշացումների հետ: Կապվեք հարթակի ադմինիստրատորի հետ, եթե համոզված չեք, որոնք են նախազգուշացում ստանալու պատճառները:
Վերև

Ինչպե՞ս կարելի է մոդերատորին բողոքել հաղորդագրության մասին:
Եթե հարթակի ադմինիստրատորը դա նախատեսել է, ապա այն հաղորդագրության կողքին, որի մասին Դուք ցանկանում եք բողոքել, պետք է լինի հաղորդագրությունների մասին բողոքելու կոճակը: Դրան սեղմելով Դուք կկատարեք բոլոր այն քայլերը, որոնք անհրաժեշտ են հաղորդագրության մասին բողոքելու համար:
Վերև

Ինչի՞ համար է նախատեսված «Պահպանել» կոճակը թեմաների տեղադրման մասում:
Սա թույլ է տալիս պահպանել այն մտքերը, որոնք պետք է ավարտվեն և ուղարկվեն ավելի ուշ: Պահպանված մտքերը վերաբեռնելու համար այցելեք Օգտատիրոջ կառավարման վահանակը:
Վերև

Ինչու՞ պետք է հաստատվի իմ հաղորդագրությունը:
Հարթակի ադմինիստրատորը կարող է որոշել, որ ֆորումում Ձեր կողմից տեղադրվող հաղորդագրությունները պետք է ստուգվեն նախքան տեղադրումը: Հնարավոր է նաև, որ ադմինիստրատորը Ձեզ ներառել է այն օգտատերերի խմբում, ում հաղորդագրությունները նախքան տեղադրումը պետք է ստուգվեն: Մանրամասների համար խնդրում ենք կապվել հարթակի ադմինիստրատորի հետ:
Վերև

Ինչպե՞ս բարձրացնել իմ թեման:
Թեման դիտելիս սեղմելով «Բարձրացնել թեման» հղման վրա Դուք կարող եք «բարձրացնել» թեման ֆորումի վերին մասն՝ առաջին էջում: Սակայն, եթե Ձեզ համար այն տեսանելի չէ, ապա թեմայի բարձրացումն անհնար է կամ բարձրացումների միջև թույլատրելի ժամանակը դեռ չի լրացել: Թեման կարելի է նաև բարձրացնել պարզապես պատասխանելով դրան, սակայն դա անելիս պետք է անպայման հետևել հարթակի կանոններին
Վերև

Ֆորմատավորում և թեմաների տեսակներ

Ի՞նչ է BBCode-ը
BBCode-ը HTML-ի հատուկ տեսակ է, որը հաղորդագրությունում առանձին օբյեկտների ֆորմատավորման մեծ հնարավորություններ է ընձեռում: BBCode օգտագործման հնարավորությունը տրվում է ադմինիստրատորի կողմից, սակայն այն կարող է նաև արգելվել ըստ հաղորդագրությունների՝ տեղադրման ձևի միջոցով: Ինքը BBCode-ը ոճի առումով նման է HTML-ին, սակայն պիտակները տեղադրվում են քառակուսի փակագծերում [ և ], այլ ոչ որպես < և >. BBCode վերաբերյալ մանրամասների համար տեսեք ուղեցույցը, որը հասանելի է հաղորդագրությունների տեղադրման էջում:
Վերև

Կարելի՞ է օգտագործել HTML:
Ոչ: Այս հարթակում հնարավոր չէ տեղադրել HTML և ցույց տալ այն որպես HTML: HTML միջոցով իրականացվող ֆորմատավորման մեծ մասը կարող է իրականացվել BBCode միջոցով:
Վերև

Ի՞նչ են սմայլիները:
Սմայլիները կամ էմոթիքոնները փոքրիկ պատկերներ են, որոնք կարող են օգտագործվել կարճ ծածկագրի միջոցով զգացմունքի արտահայտման համար, օրինակ՝ :) նշանակում է երջանիկ, իսկ :( նշանակում է տխուր: Էմոթիքոնների ամբողջական ցուցակը կարելի է գտնել հաղորդագրության տեղադրման ձևում: Սակայն աշխատեք չչարաշահել սմայլիներով, քանի որ դրանք կարող են անընթերնելի դարձնել հաղորդագրությունը և մոդերատորը կարող է խմբարգել դրանք կամ ընդհանրապես հանել հաղորդագրությունը: Հարթակի ադմինիստրատորը կարող է նաև սահմանափակել հաղորդագրության մեջ օգտագործվող սմայլիների թիվը:
Վերև

Կարելի՞ է տեղադրել պատկերներ:
Այո, Ձեր հաղորդագրություններում կարող են ցուցադրվել պատկերներ: Եթե ադմինիստրատորը թույլատրել է կից ֆայլերն, ապա Դուք կարող էք պատկերներ վերբեռնել հարթակ: Այլ կերպ, Դուք կարող եք հրապարակայնորեն հասանելի վեբ սերվերի գտնվող պատկերի հղում տեղադրել, օրինակ՝ http://www.example.com/my-picture.gif: Դուք չեք կարող տեղադրել Ձեր սեփական համակարգչում գտնվող նկարների (եթե այն հրապարակայնորեն հասանելի սերվեր չէ) կամ վավերացման մեխանիզմներով պաշտպանված պատկերների հղումներ, ինչպիսիք են hotmail կամ yahoo փոստարկղերը, գաղտնաբառով պաշտպանված կայքերը և այլն: Պատկերը տեղադրելու համար օգտագործեք BBCode [img] պիտակը:
Վերև

Ի՞նչ են իրենցից ներկայացնում գլոբալ հայտարարությունները:
Գլոբալ հայտարարությունները պարունակում են կարևոր տեղեկություններ և հնարավորության դեպքում դրանք պետք է կարդալ: Դրանք հայտնվում են բոլոր ֆորումների վերին հատվածում և Օգտատիրոջ կառավարման Ձեր վահանակում: Գլոբալ հայտարարությունների թույլատվությունները տրվում են հարթակի ադմինիստրատորի կողմից:
Վերև

Ի՞նչ են իրենցից ներկայացնում հայտարարությունները:
Հայտարարությունները հաճախ պարունակում են կարևոր տեղեկություններ Ձեր կողմից ընթերցվող ֆորումների վերաբերյալ և հնարավորության դեպքում դրանք անհրաժեշտ է կարդալ: Հայտարարությունները հայտնվում են այն ֆորումի յուրաքանչյուր էջի վերին հատվածում, որում դրանք տեղադրվում են: Ինչպես և գլոբալ հայտարարությունների դեպքում, հայտարարությունների թույլատվությունները տրվում են հարթակի ադմինիստրատորի կողմից:
Վերև

Ի՞նչ են իրենցից ներկայացնում ընտրված (կպչուն) թեմաները:
Ընտրված թեմաները ֆորումում հայտնվում են հայտարարությունների ներքևում և միայն առաջին էջում: Դրանք հաճախ բավական կարևոր են, ուստի հնարավորության դեպքում դրանք անհրաժեշտ է կարդալ: Ինչպես և հայտարարությունների և գլոբալ հայտարարությունների դեպքում, ընտրված թեմաների թույլատվությունները տրվում են հարթակի ադմինիստրատորի կողմից:
Վերև

Ի՞նչ են իրենցից ներկայացնում բլոկավորված թեմաները
Բլոկավորված թեմաները նրանք են, որոնց այլևս հնարավոր չէ պատասխանել, իսկ դրանցում առկա բոլոր հարցումներն ավտոմատ կերպով ավարտվում են: Թեմաները կարող են բլոկավորվել տարբեր պատճառներով և ստացել են այդ կարգավիճակը ֆորումի մոդերատորի կամ հարթակի ադմինիստրատորի կողմից: Դուք նույնպես կարող եք բլոկավորել Ձեր սեփական թեմաները՝ կախված հարթակի ադմինիստրատորի կողմից տրված թույլատվություններին:
Վերև

Ի՞նչ են իրենցից ներկայացնում թեմաների պատկերները:
Թեմաների պատկերները հաղորդագրության հետ առնչվող և հեղինակի կողմից ընտրված պատկերներ են, որոնք ցույց են տալիս հաղորդագրության բովանդակությունը: Թեմաների պատկերների օգտագործման կարողությունը կախված է հարթակի ադմինիստրատորի կողմից տրված թույլատվություններից:
Վերև

Օգտատերերի մակարդակներ և խմբեր

Ովքե՞ր են ադմինիստրատորները:
Ադմինիստրատորներն ամբողջ հարթակի նկատմամբ վերահսկողության ամենաբարձր մակարդակն ունեցող անդամներն են: Այս անդամները կարող են վերահսկել հարթակի աշխատանքի բոլոր հարցերը, ներառյալ կարգավորումների թույլատվությունները, օգտատերերի արգելափակումը, օգտատերերի խմբերի կամ մոդերատորների ստեղծումը և այլն՝ կախված հարթակի ստեղծողից և մյուս ադմինիստրատորներին նրա կողմից տրված թույլատվություններից: Նրանք կարող են նաև ունենալ մոդերատորի բոլոր կարողությունները բոլոր ֆորումներում, կախված հարթակի ստեղծողի կողմից արված կարգավորումներից:
Վերև

Ովքե՞ր են մոդերատորները:
Մոդերատորները մարդիկ են (կամ մարդկանց խմբեր), ովքեր ամեն օր հետևում են ֆորումներին: Նրանք լիազորված են խմբագրել կամ ջնջել հաղորդագրությունները և բլոկավորել, ապաբլոկավորել, տեղափոխել, ջնջել և բաժանել թեմաներն իրենց կողմից մոդերացվող ֆորումներում: Ընդհանուր առմամբ, մոդերատորների ներկայությունն անհրաժեշտ է օգտատերերի կողմից թեմաներից շեղվելը կամ վիրավորական կամ անարգական նյութերի տեղադրումը կանխելու համար:
Վերև

Ի՞նչ են իրենցից ներկայացնում օգտատերերի խմբերը:
Օգտատերերի խմբերի միջոցով մասնակիցները բաժանվում են կառավարելի բաժինների, որոնց հետ հարթակի ադմինիստրատորները կարող են աշխատել: Յուրաքանչյուր օգտատեր կարող է պատկանել մի քանի խմբերի և յուրաքանչյուր խումբ կարող է ունենալ առանձին թույլատվություններ: Սա հեշտացնում է ադմինիստրատորների կողմից մեծ թվով օգտատերերի համար թույլատվությունների միանգամից փոփոխումը, ինչպիսիք են մոդերատորների թույլատվությունների փոփոխումը կամ օգտատերերին մասնավոր ֆորումի հասանելիության տրամադրումը:
Վերև

Որտե՞ղ են օգտատերերի խմբերը և ինչպե՞ս կարելի է դրանց միանալ:
Դուք կարող եք տեսնել բոլոր օգտատերերի խմբերը «Օգտատերերի խմբեր» հղման միջոցով՝ Օգտատիրոջ կառավարման Ձեր վահանակում: Եթե ցանկանում եք միանալ դրանցից մեկին, ապա սեղմեք համապատասխան կոճակը: Սակայն ոչ բոլոր խմբերն են բաց: Որոշներին միանալու համար անհրաժեշտ է հաստատում, որոշները կարող են լինել փակ, իսկ որոշները կարող են անգամ ունենալ գաղտնի անդամություն: Եթե խումբը բաց է, կարող եք դրան միանալ սեղմելով համապատասխան կոճակը: Եթե խմբին միանալու համար պահանջվում է հաստատում, կարող եք դիմել միանալու համար սեղմելով համապատասխան կոճակը: Օգտատերերի խմբի ղեկավարը պետք է հաստատի Ձեր դիմումը և կարող է հարցնել խմբին միանալու Ձեր ցանկության պատճառների մասին: Խնդրում ենք չանհանգստացնել խմբի ղեկավարին, եթե նա մերժում է Ձեր խնդրանքը՝ նրանք ունեն համապատասխան պատճառներ:
Վերև

Ինչպե՞ս դառնալ օգտատերերի խմբի ղեկավար:
Օգտատերերի խմբի ղեկավարը սովորաբար նշանակվում են հարթակի ադմինիստրատորի կողմից օգտատերերի խմբերի սկզբնական ստեղծման ժամանակ: Եթե հետաքրքրված եք օգտատերերի խումբ ստեղծելով, պետք է առաջին հերթին կապվել ադմինիստրատորի հետ, փորձեք ուղարկել անձնական հաղորդագրություն:
Վերև

Ինչու՞ են օգտատերերի խմբերը տարբեր գույների:
Հարթակի ադմինիստրատորը կարող է օգտատերերի խմբի անդամներին նշանակել որոշակի գույն, որպեսզի այդ խմբի անդամներին ավելի հեշտ լինի ճանաչել:
Վերև

Ի՞նչ է «Օգտատերերի լռելյայն խումբը»:
Եթե հանդիսանում եք օգտատերերի մեկից ավելի խմբերի անդամ, ապա Ձեր լռելյայն խումբն օգտագործվում է, որպեսզի որոշվի թե ո՞ր խմբի գույնը և խմբի դասը պետք է ցուցադրվեն Ձեզ համար՝ լռելյայն: Հարթակի ադմինիստրատորը կարող է թույլատրել փոփոխել օգտատերերի լռելյայն խումբը Օգտատիրոջ կառավարման Ձեր վահանակի միջոցով:
Վերև

Ի՞նչ է «Թիմ» հղումը:
Այս էջը ցուցադրում է հարթակի անձնակազմի ցուցակը, ներառյալ հարթակի ադմինիստրատորներին և մոդերատորներին, և այլ մանրամասներ, ինչպիսիք են նրանց կողմից մոդերացվող ֆորումները:
Վերև

Անձնական հաղորդագրություններ

Հնարավոր չէ ուղարկել անձնական հաղորդագրություն:
Սրա համար կան երեք պատճառներ. Դուք գրանցված չեք կամ մուտք չեք գործել, հարթակի ադմինիստրատորը փակել է անձնական հաղորդագրությունների ուղարկման հնարավորությունն ամբողջ հարթակի համար կամ հարթակի ադմինիստրատորը արգելափակել է Ձեր կողմից հաղորդագրությունների ուղարկումը: Կապվեք հարթակի ադմինիստրատորի հետ մանրամասների համար:
Վերև

Ես շարունակաբար ստանում եմ անցանկալի անձնական հաղորդագրություններ:
Դուք կարող եք արգելափակել օգտատիրոջ կողմից անձնական հաղորդագրությունների ուղարկումը Ձեզ օգտագործելով հաղորդագրությունների կանոնները Օգտատիրոջ կառավարման Ձեր վահանակաը: Եթե որոշակի օգտատիրոջից ստանում եք վիրավորական անձնական հաղորդագրություններ, տեղեկացրեք հարթակի ադմինիստրատորին՝ նա ի զորու է կանխել օգտատիրոջ կողմից անձնական հաղորդագրությունների ուղարկումը:
Վերև

Ես ստացել եմ սփամ կամ վիրավորական էլ. նամակ այս հարթակի անդամներից մեկից
Մենք ցավում ենք դրա մասին լսել: Այս հարթակի էլ. փոստի ձևը ներառում է անվտանգության լուծումներ, որոնք թույլ են տալիս գտնել նման հաղորդագրություններ ուղարկող օգտատերերին, ուստի ուղարկեք ստացված նամակի ամբողջական օրինակը հարթակի ադմինիստրատորին: Կարևոր է, որպեսզի այն ներառի էլ. նամակն ուղարկված օգտատիրոջ մասին մանրամասները: Այնուհետև հարթակի ադմինիստրատորները կարող են անցնել գործի:
Վերև

Ընկերներ և թշնամիներ

Ի՞նչ են իրենցից ներկայացնում իմ ընկերների և թշնամիների ցուցակները:
Այս ցուցակները կարելի է օգտագործել հարթակի այլ անդամներին կազմակերպման համար: Ձեր ընկերների ցուցակում ավելացված անդամները կհայտնվեն Օգտատիրոջ կառավարման Ձեր վահանակի ցուցակում՝ նրանց առ ցանց կարգավիճակի արագ ստուգման և նրանց անձնական հաղորդագրություն ուղարկելու համար: Կախված ձևաչափից, այլ օգտատերերի հաղորդագրությունները նույնպես կարող են ընդգծվել: Եթե օգտատիրոջն ավելացնում եք Ձեր թշնամիների ցուցակում, նրանց կողմից տեղադրված ցանկացած հաղորդագրություն լռելյայն կթաքցվի:
Վերև

Ինչպե՞ս ավելացնել / հանել օգտատերերին ընկերների կամ թշնամիների ցուցակներից:
Օգտատերերին կարելի է ավելացնել երկու ձևով: Յուրաքանչյուր օգտատիրոջ պրոֆիլում կա հղում նրանց Ձեր ընկերների կամ թշնամիների ցուցակներում ավելացնելու համար: Այլապես, Օգտատիրոջ կառավարման Ձեր վահանակից Դուք կարող եք անմիջապես ավելացնել օգտատերերի՝ մուտքագրելով նրանց անունները: Նույն էջի միջոցով Դուք կարող եք նաև հեռացնել օգտատերերի:
Վերև

Ֆորումների որոնում

Ինչպե՞ս փնտրել ֆորումում կամ ֆորումներում:
Մուտքագրեք փնտրման պայմանն ինդեքսի, ֆորումի կամ թեմայի էջերում գտնվող որոնման դաշտում: Մանրամասն որոնման համար սեղմեք «Մանրամասն որոնում» հղումը, որը հասանելի է ֆորումի բոլոր էջերում: Որոնման հասանելիության ձևը կախված է օգտագործվող ոճից:
Վերև

Ինչու՞ իմ որոնման արդյունքում չկան որևէ արդյունքներ:
Ձեր որոնումը հավանաբար չափացանց անորոշ էր և ներառում էր բազմաթիվ ընդհանուր արտահայտություններ, որոնք phpBB3 կողմից չեն ինդեքսավորվել: Եղեք ավելի հստակ և օգտագործեք Մանրամասն որոնման մեջ առկա տարբերակները:
Վերև

Ինչու՞ է իմ որոնման արդյունքում ցուցադրվում մաքուր էջ:
Ձեր որոնման արդյունքում գտնվել են չափազանց շատ արդյունքներ, որոնք չեն կարող արտացոլվել վեբ սերվերի կողմից: Օգտագործեք «Մանրամասն որոնումը» և սահմանեք ավելի կոնկրետ պայմաններ և ֆորումներ, որոնք պետք է փնտրել:
Վերև

Ինչպե՞ս գտնել անդամների:
Այցելեք «Անդամներ» էջը և սեղմեք «Գտնել անդամի» հղումը:
Վերև

Ինչպե՞ս կարող եմ գտնել իմ սեփական հաղորդագրությունները և թեմաները:
Ձեր սեփական հաղորդագրությունները կարելի է գտնել կամ սեղմելով «Փնտրել օգտատիրոջ հաղորդագրությունները» Օգտատիրոջ կառավարման վահանակում կամ Ձեր սեփական էջի միջոցով: Ձեր թեմաները փնտրելու համար օգտագործեք Մանրամասն որոնման էջը և պատշաճ կերպ լրացրեք համապատասխան պայմանները
Վերև

Թեմաների բաժանորդագրում և էջանիշեր

Ո՞րն է տարբերությունը էջանշման և բաժանորդագրման միջև:
Էջանշումը phpBB3-ում շատ նման է էջանշմանը Ձեր վեբ բրաուզերում: Դուք չեք զգուշացվում, երբ տեղի է ունենում փոփոխություն, սակայն կարող եք վերադառնալ թեմային ավելի ուշ: Իսկ բաժանորդագրման դեպքում Դուք Ձեր ընտրած մեթոդով կամ մեթոդներով կծանուցվեք, եթե հարթակի թեմայում կամ ֆորումում տեղի ունենան փոփոխություններ:
Վերև

Ինչպե՞ս բաժանորդագրվել որոշակի ֆորումների կամ թեմաների:
Որոշակի ֆորումի բաժանորդագրվելու համար ֆորում մտնելիս սեղմեք «Բաժանորդագրվել ֆորումին» հղումը: Թեմայի բաժանորդագրվելու համար պատասխանեք թեմային նշելով բաժանորդագրման դաշտը կամ թեմայի մեջ սեղմեք «Բաժանորդագրվել թեմային» հղումը:
Վերև

Ինչպե՞ս դադարեցնել բաժանորդագրությունը:
Ձեր բաժանորդագրությունը դադարեցնելու համար Օգտատիրոջ կառավարման Ձեր վահանակում հետևեք Ձեր բաժանորդագրությունների հղմանը:
Վերև

Կից ֆայլեր

Ի՞նչ կից ֆայլեր են թույլատրվում այս հարթակում:
Յուրաքանչյուր հարթակի ադմինիստրատոր կարող է թույլատրել կամ արգելել կից ֆայլերի որոշ տեսակներ: Եթե համոզված չեք, ինչ կարելի է վերբեռնել, դիմեք հարթակի ադմինիստրատորի օգնությանը:
Վերև

Ինչպե՞ս գտնել իմ բոլոր կից ֆայլերը:
Ձեր կողմից վերբեռնված կից ֆայլերի ցուցակը գտնելու համար Օգտատիրոջ կառավարման Ձեր վահանակում հետևեք կից ֆայլերի բաժնի հղմանը:
Վերև

phpBB 3 խնդիրները

Ո՞վ է գրել այս հայտարարությունների հարթակը:
Այս ծրագրային ապահովումը (դրա անփոփոխ տեսքով) ստեղծվել և թողարկվել է phpBB Group և պաշտպանված է հեղինակային իրավունքով: Այն հասանելի է GNU ընդհանուր հանրային արտոնագրի ներքո և կարող է ազատ տարածվել: Տե՛ս հղումն ավելի շատ մանրամասների համար:
Վերև

Ինչու՞ հասանելի չէ X տարրը
Այս ծրագրային ապահովումը գրվել և արտոնագրվել է phpBB Group միջոցով: Եթե կարծում եք, որ պետք է ավելացվի տարր, ապա խնդրում ենք այցելել phpBB Ideas Centre, որտեղ կարող եք քվեարկել առկա գաղափարների օգտին կամ առաջարկել նոր տարրեր:
Վերև

Ու՞մ հետ է պետք կապվել այս հարթակի հետ կապված վիրավորական դեպքերի և/կամ իրավական հարցերով:
Ձեր բողոքներով կարող եք դիմել «Թիմը» էջում նշված ցանկացած ադմինիստրատորի: Եթե պատասխան միևնույն է չեք ստանում, ապա պետք է կապվել դոմեյնի տիրոջ հետ (do a whois lookup) կամ, եթե այն աշխատում է ազատ ծառայության միջոցով (օրինակ՝ Yahoo!, free.fr, f2s.com և այլն), ապա այդ ծառայության ղեկավարության կամ վիրավորանքների հարցերով զբաղվող բաժնի հետ: Ուշադրություն դարձրեք, որ phpBB Group չունի բացարձակ ոչ մի իրավասություն և որևէ կերպ չի կարող պատասխանատվություն կրել նրա համար, թե ինչպե՞ս, որտե՞ղ և ո՞վ է օգտվում հարթակից: Խնդրում ենք չկապվել phpBB Group հետ որևէ իրավական (նախազգուշացում, պատասխանատվություն, զրպարտչական մեկնաբանություն) հարցով, որն անմիջականորեն կապված չէ phpBB.com վեբ կայքի կամ phpBB առանձին ծրագրային ապահովումների հետ: Եթե այնուամենայնիվ էլ. նամակ ուղարկեք phpBB Group-ին որևէ երրորդ կողմի կողմից այս ծրագրային ապահովման օգտագործման վերաբերյալ, ապա կստանաք հակիրճ պատասխան կամ ընդհանրապես որևէ պատասխան չեք ստանա:
Վերև
cron